Ջօ Բայդէնը պաշտօնապէս դարձել է ԱՄՆ 46-րդ նախագահը։
«alikonline.ir» - Կապիտոլիումի շէնքում տեղի ունեցած աննախադէպ դէպքերին հետեւած 6 ժամեայ դադարից յետոյ, ԱՄՆ Կոնգրեսը վերսկսել է իր աշխատանքը եւ հաստատել է Ջօ Բայդէնի՝ ընտրողների կողմից ստացած ձայները։
Այսպիսով Ջօ Բայդէնը պաշտօնապէս դարձել է ԱՄՆ 46-րդ նախագահը։
Յիշեցնենք, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շէնք, որի արդիւնքում դադարեցւել էր Կոնգրեսի աշխատանքը։