Հա

Քաղաքական

12/01/2021 - 10:25

Պերուում դատարանը Սորոսին, Գէյթսին եւ Ռոքֆելլէրին «կորոնավիրուսի ստեղծողներ» է անւանել

Պերուի Իկա հարաւային տարածաշրջանում Չինչա եւ Պիսկօ նահանգների վերաքննիչ դատարանը յայտարարել է «աշխարհում գերիշխող քրէական էլիտաների»՝ նոր տիպի կորոնավիրուսի ստեղծման հարցում ունեցած մասնակցութեան մասին։ 

«alikonline.ir» - Պերուի Իկա հարաւային տարածաշրջանում Չինչա եւ Պիսկօ նահանգների վերաքննիչ դատարանը յայտարարել է «աշխարհում գերիշխող քրէական էլիտաների»՝ նոր տիպի կորոնավիրուսի ստեղծման հարցում ունեցած մասնակցութեան մասին։ Նման պնդմամբ դատարանի անդամները հանդէս են եկել իրենց որոշումներից մէկում, որի պատճէնը երկուշաբթի հրապարակել է Peru 21 թերթը: Գրում է Tert.am-ը:

«Համաշխարհային կառավարութիւններից ոչ մէկը, ո՛չ մի ֆիզիկական կամ իրաւաբանական անձ, ո՛չ էլ ամբաստանեալի պաշտպանութիւնը չեն կարող հաստատել, որ համաճարակը «կանխատեսելի» է, բացի այն ստեղծողներից՝ «նոր աշխարհակարգի հեղինակներից», ինչպիսիք են՝ Բիլ Գէյթսը, Սորոսը, Ռոքֆելլէրը եւ այլք, որոնք կառավարում են վիրուսը, արտակարգ գաղտնիութեան պայմաններում ուղղորդում են իրենց համաշխարհային կազմակերպութիւններից եւ մինչեւ 2030 թւականը տեղի ունենալիք իրադարձութիւնների մասին կանխատեսումներ անում»,- ասւած է փաստաթղթում:

Նշւում է, որ դատարանը նման յայտարարութեամբ է հանդէս եկել դատական գործի վերաբերեալ իրենց որոշումներից մէկում։

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակւել է շուրջ 90,3 մլն մարդ, աւելի քան 1,9 մլն մարդ մահացել է: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։