Հա

Քաղաքական

12/01/2021 - 10:40

«Կատակներն աւարտւել են, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ սարսափելի կռիւ է լինելու եւ արդէն պարզ է, կռիւն այս տարի է լինելու». Սոլովեով

ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթած դեմոկրատ Ջօ Բայդէնի վարչակազմի իշխանութեան գալուց յետոյ կարող է «սարսափելի կռիւ» սկսւել Ամերիկայի ու Ռուսաստանի միջեւ: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովեովը YouTube-ի «Solovyov LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագէտ, արեւելագէտ Եւգենի Սատանովսկիի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթած դեմոկրատ Ջօ Բայդէնի վարչակազմի իշխանութեան գալուց յետոյ կարող է «սարսափելի կռիւ» սկսւել Ամերիկայի ու Ռուսաստանի միջեւ: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովեովը YouTube-ի «Solovyov LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագէտ, արեւելագէտ Եւգենի Սատանովսկիի հետ: Գրում է Tert.am-ը:

Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկեան նոր իշխանութիւնները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարւածութեան գօտիներ ստեղծելու վրայ: Առաջին հերթին, ըստ Սոլովեովի, ԱՄՆ-ն կը սկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդէն ստեղծւում է յատուկ ուղղութիւն:

«Նրանք չեն պատրաստւում ներքին գործերով զբաղւել: Հասկանալի է, որ կատակներն աւարտւել են, եւ այժմ սարսափելի կռիւ է լինելու, միեւնոյն ժամանակ պարզ է, որ կռիւն այս տարի է լինելու»,- նշել է Սոլովեովը:

Սոլովեովը նաեւ կարծում է, որ գալիք 2021 թւականին աշխարհը կը կանգնի աւելի մեծ խնդիրների առաջ, քան 2020-ին: Լրագրողն իր կարծիքը բացատրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի խօսքերով, որը նախկինում յայտարարել էր, որ իրավիճակը գնալով թէժանում է եւ հետագայում էլ աւելի է վատանալու:

Սոլովեովի զրուցակից Եւգենի Սատանովսկին կիսել է զրուցակցի կարծիքը` իր հերթին աւելացնելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձութիւնները լիովին վարկաբեկում են ժողովրդավարութեան գաղափարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։