Հա

Քաղաքական

14/01/2021 - 08:10

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտօնանկ անելու բանաձեւը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտօնանկ անելու վերաբերռալ դեմոկրատների ներկայացրած բանաձեւը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտօնանկ անելու վերաբերռալ դեմոկրատների ներկայացրած բանաձեւը: 

Թրամփի իմփիչմենթի մասին բանաձեւն ընդունւել է 232 կողմ, 197 դէմ ձայներով: Թրամփին պաշտօնանկ անելու օգտին քւեարկել են նաեւ թւով 10 հանրապետականեր. Դէն Նիւհաուսը (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նիւ Եօրք), Ջէյմի Հերրերա Բեիթլէրը (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերը (Իլինոյս), Ֆրէդ Ափթոնը (Միչիգան), Լիզ Չէյնին (Վայոմինգ), Փիթէր Մէյէրը (Միչիգան), Էնթոնի Գոնսալէսը (Օհայօ), Թոմ Ռայսը (Հարաւային Կարոլինա) եւ Դէյւիդ Վալադաոն (Կալիֆորնիա):

Առաջարկւած բանաձեւով Թրամփին մեղադրանք է առաջադրւել «ապստամբութեան հրահրում» յօդւածով:

Նշենք, որ սա ԱՄՆ պատմութեան մէջ առաջին անգամն է, որ երկրի գործող նախագահն իմփիչմենթի է ենթարկւում երկրորդ անգամ:

Դոնալդ Թրամփի պաշտօնանկութեան համար անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ Սենատի դրական քւէն:

Արդէն յայըտնի է, որ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնէլը չի օգտագործի արտակարգ լիազօրութիւնները՝ նախագահ Թրամփի իմպիչմենթի նպատակով անմիջապէս Սենատի նիստ գումարելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում յայտնել է նրա մամուլի քարտուղարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։