Հա

Քաղաքական

14/01/2021 - 09:50

«ԱՄՆ-ն ենթարկւում է խօսքի ազատութեան դէմ աննախադէպ յարձակման». Թրամփ

Միացեալ Նահանգներն այս օրերին ենթարկւում է երկրում խօսքի ազատութեան դէմ աննախադէպ յարձակման: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է համաքաղաքացիներին ուղղւած տեսաուղերձում:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգներն այս օրերին ենթարկւում է երկրում խօսքի ազատութեան դէմ աննախադէպ յարձակման: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է համաքաղաքացիներին ուղղւած տեսաուղերձում. յայտնում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Ես նոյնպէս ուզում եմ մի քանի խօսք ասել խօսքի ազատութեան դէմ աննախադէպ յարձակման մասին, որը մենք տեսանք վերջին օրերին: Մեր առջեւ լարւած եւ բարդ ժամանակներ են: Ջանքերը, որոնք ուղղւած են մեր համաքաղաքացիներին գրաքննելուն, սեւ ցուցակում ներառելուն, նրանց հետ հաշւի չնստելը ճիշտ չեն եւ վտանգաւոր են»,- հայտնել է նա:

«Հիմա պէտք է միմեանց լսենք, չստիպենք միմեանց լռել»,- վստահեցնում է Թրամփը,- «Մենք կարող ենք շնորհիւ չարութիւնը յաղթահարելուն ուղղւած քայլերի շփման եզրեր եւ ընդհանուր նպատակներ գտնել»:

«Մենք պէտք է կենտրոնանանք ամբողջ երկրի շահերն առաջ տանելու, հրաշալի պատւաստանիւթերի մատակարարման, համավարակի յաղթահարման, տնտեսութեան վերականգնման, ազգային անվտանգութեան պահպանութեան եւ օրէնքի գերակայութեան ապահովման ուղղութեամբ»,- ասում է ԱՄՆ գործող նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։