Հա

Քաղաքական

14/01/2021 - 11:10

«Պուտինը, Էրդողանը եւ Ալիեւը ցանկանում են, որ Փաշինեանը մնայ, քանի որ նա այլ փաստաթղթեր եւս պէտք է ստորագրի». Տարասով

«Փաշինեանը ստորին լիգայից յայտնւեց եւ միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «բիզոն»-ներ են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովեան բանակցութիւնների արդիւնքներին եւ Արցախեան հիմնախնդրի շուրջ ապագայ զարգացումներին:

«alikonline.ir» - «Փաշինեանը ստորին լիգայից յայտնւեց եւ միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «բիզոն»-ներ են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովեան բանակցութիւնների արդիւնքներին եւ Արցախեան հիմնախնդրի շուրջ ապագայ զարգացումներին:

Նախ՝ խօսելով հարցից, թէ ինչու չյաջողւեց պայմնաւորւածութիւններ ձեռք բերել ռազմագերիների հարցի շուրջ, Տարասովն ասաց, որ Փաշինեանին կանչել էին բանակցութիւնների Մոսկւա, որպէսզի շարունակեն զարգացնել նոյեմբերի 10-ի համաձայնութիւնների մասնաւորապէս 9-րդ կէտը, որում ոչինչ չկայ ռազմագերիների մասին:

«Բայց ռազմագերիների, անհետ կորածների հարցը, չեմ ուզում ցինիկ երեւալ, բայց տեխնիկական եւ երկրորդական հարց է, որը կախւած է երկրների համագործակցելու պատրաստակամութիւնից, քաղաքական վստահութեան էլեմենտներ ձեւաւորելու կամքից, դրանց առկայութեան դէպքում հետագայում նման հարցերի լուծումը հնարաւոր կը լինի: Դա նախագահական մակարդակ չէ: Կայ ԿԽՄԿ, միջազգային կազմակերպութիւններ, նախագահական մակարդակով այլ հարցեր են յստակեցւում: Այդ հարցով Նախիջեւանում են հանդիպումներ եղել, դատախազները հանդիպում են, նրանց իրաւասութիւնն է՝ քննարկել այդ հարցերը»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ հայերին միայն մէկ ու վերջին կռիւ է մնացել՝ պայքարն Արցախի կարգավիճակի հարցում:

«Ռուսաստանը պահում է Մինսկի ձեւաչափը, իսկ դա նշանակում է, որ պէտք է յստակեցւի խաղաղապահների կարգավիճակը եւ միջանկեալ կարգավիճակը, դա միակ կռիւն է, որը կարող է վարել Հայաստանը: Եթէ Հայաստանն իրեն դրսեւորի այնպէս, ինչպէս ներկայումս, մտավախութիւններ ունեմ, որ դա եւս կը պարտւի: Փաշինեանը պարտւել է ռուսական պարտիան, իսկ ՌԴ նախագահի հետ, ասում է, որ մեր յարաբերութիւնները յատուկ են, բայց կան հարցեր: Նրա ճակատագիրն է այսօր որոշւում, դու քո երկրով զբաղւիր: Ինչ կարող էիր անել Ռուսաստանին՝ արդէն արել ես, պարտւել ես Ռուսաստանի հարցում․․․ ինչո՞ւ է պարտւել, հայերը պէտք է հասկանան, իսկ նա ինչ-որ պայմաններ է առաջ քաշում»,- ասաց Տարասովը:

Նրա որակմամբ, ստեղծւած իրավիճակի պարադոքսն այն է, որ Հայաստանի ներսում Փաշինեանին չեն ցանկանում, իսկ արտաքին խաղացողները՝ Պուտինը, Էրդողանը եւ Ալիեւը, նրան ցանկանում են, քանի որ նա ստորագրել է փաստաթուղթ եւ յետոյ եւս ստորագրելու է:

Հարցին, թէ ի՞նչ է ստորագրելու, Տարասովը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերը՝ կապւած հաղորդակցութիւնների, տնտեսական կապերի ապաշրջափակման հետ:

Նա ակնարկեց, որ ՀՀ-ում արտաքին խաղացողներն իշխանափոխութիւն չեն ցանկանում, քանի որ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների չեղարկման մտավախութիւն ունեն:

«Իսկ ո՞ւմ տայ իշխանութիւնը, գուցէ գայ ինչ-որ մէկն ու ասի, որ համաձայն չեն այս ամենին, պատրաստւում են պատերազմի ու ի՞նչ: Իսկ դա աղէտ կը լինի: Ռուսաստանին ինչո՞ւ է պէտք Երեւանը, եթէ բոլոր հարցերը կարող է առանց Երեւանի կարգաւորել: Պէտք է հասկանալ, թէ ուր է մղւել հայ ժողովուրդը: Ռուսաստանը կրկին փրկում է Հայաստանին՝ համաձայնելով աշխատել Մինսկի խմբի հետ: Իրավիճակը կարգավիճակի հարցի քննարկման շուրջ եւս ուշագրաւ է, քանի որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հետաքրքրւած չեն այսօր այս հարցի քննարկմամբ: Մոսկւան անտարբեր է այդ հարցի վերաբերեալ, Մոսկւան զբաղւած է ամրապնդմամբ եւ փորձում է լինել Ղարաբաղի հայերի կայուն անվտանգութեան երաշխաւորը: Մոսկւան խնդիր ունի՝ կարգաւորել Ադրբեջանի հետ յարաբերութիւնները, Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղ չկայ, Դուք մեր տարածքում եք, մենք հայերի հետ բոլոր հարցերը լուծել ենք, հակամարտութիւն չկայ, իսկ Մոսկւան ասում է՝ ոչ, մենք չենք ցանկանում դուրս գալ երկկողմ ձեւաչափ, քանի որ կա Մինսկի խումբ, իսկ մինչ ակտիւ աշխատելը Մինսկի խմբից ժամանակ կը պահանջւի՝ մինչեւ գործի դրւի մաքոքային դիւանագիտութիւնը:

Իսկ չորս տարի կը պահանջւի հաղորդակցութիւնների ապաշրջափակման հարցի բոլոր խնդիրները լուծելու համար: Եթէ Երեւանը կառուցողական տրամադրւած լինի, հաւանական է, որ կը լինի վստահութիւն, պէտք է վստահութիւն ձեւաւորւի, որպէսզի բոլոր հաղորդակցութիւններն անվտանգ գործեն:

Պէտք է պայմանաւորւել նաեւ ռազմագերիների եւ սահմանների բարդ հարցերում, կայուն սահմաններ չկան, պէտք է պայմանաւորւել, իսկ փոխադարձ ցանկութիւն եւ կամք չկայ: Այս հարցում շատ մեծ բան է կախւած Բաքւից: Եթէ շարունակի տեղեկատւական պատերազմը, շարունակի թելադրողի դիրքերից խօսել հայերի հետ, ապա հայերը դա չեն ընդունի, եւ իրավիճակը կը սառեցւի: Մոսկւան ցանկանում է ստեղծել այդ միջավայրը տնտեսութեան միջոցով, կը տեսնենք, թէ դա որքան ժամանակ կը պահանջի: Կարգավիճակի հարցը, այնուամենայնիւ, այսօր ակտուալ չէ: Մնացել է վերջին մարտը, ամէն ինչ կորսւել է՝ Շուշին ու Հադրութը, ինչո՞ւ, այդքան զոհ: Դժւար է պատկերացնել»,- ասաց վերլուծաբանը:

Նա կարճ նկարագրեց, որ առաջիկայում աշխատանքները լինելու են կենտրոնացած տնտեսական եւ կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման հարցի վրայ, զուգահեռաբար՝ Հայաստանի եւ Ադրբեջանի շփման համար համապատասխան մթնոլորտ ստեղծելով, որի ֆոնին կարող են լուծւել բոլոր խնդրայարոյց հարցերը, իսկ կարգավիճակի հարցը կը քննարկւի Մինսկի խմբում, սակայն ոչ մօտ ապագայում, քանի որ դա ակտուալ չէ մեծամասնութեան համար:

Ռուս քաղաքագէտն ասաց, որ հեղափոխութեան արդիւնքում Փաշինեանը յայտնւեց ստորին լիգայից եւ միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «բիզոն»-եր են նստած՝ Պուտինը՝ ռուսական յատուկ ծառայութիւնների սպա, Ալիեւը՝ եւս փորձառու քաղաքական գործիչ, խելացի, խորամանկ, կիրթ, միւս կողմում՝ գաւառային մտածելակերպ եւ անկիրթութիւն:

«Ալիեւը փայլուն կերպով օգտագործեց թուրքական ռեսուրսը, Ալիեւը օգտագործեց նաեւ ռուսական ռեսուրսը, նա այնպիսի յարաբերութիւններ կառուցեց Պուտինի հետ, այնպիսի մակարդակ՝ չլինելով ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ երկրների անդամ: Իսկ Դուք՝ լինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկրի անդամ, սկսեցիք յարաբերութիւններ պարզել Պուտինի հետ: Դա գաւառային մակարդակ է, գաւառամտութիւն»,- ասաց նա՝ նշելով, որ հիասթափութիւնը մեծ է:

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։