Արդեօք կարելի՞ է ասել, որ Մակրոնը Արցախի հարցում մտնում է խաղի մէջ, 168.am-ի հետ զրոյցում Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լինի միակը:
«alikonline.ir» - Պուտին-Փաշինեան-Ալիեւ յունւարի 11-ին կայացած մոսկովեան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ հեռախօսով քննարկել էր հանդիպման հետ կապւած մի շարք հարցեր:
Ֆրանսիայի նախագահն իր աջակցութիւնն էր յայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին:
«Մակրոնը ցանկանում է եւ փորձում համոզել Պուտինին, որ նաեւ Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցի միասնական լուծման պահպանումը: Մակրոնը համոզւած է, որ Արցախի կարգավիճակի հարցը պէտք է յստակ լինի՝ դէպի անկախութիւն, եւ, որ պէտք է այն ճանաչի միջազգային համայնքը: Ըստ Մակրոնի՝ որոշ տարածքների մասին, որ Ադրբեջանն ուժով է գրաւել, ոչ թէ օրինական մեթոդներով՝ խախտելով հրադադարը, պէտք է նորից խօսւի: Իսկ ընդհանրապէս պէտք է քաջալերել ֆրանս-ռուսական համագործակցութիւնը»,- նշեց նա:
Մարիամ Պետրոսեան