Հա

Քաղաքական

16/01/2021 - 11:10

«Իրանն ահաբեկչութեան դէմ պայքարի առաջամարտիկներից է». Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԻՌՆԱ-ի հետ զրոյցում անհիմն է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի մեղադրանքները՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համարւում է ահաբեկչութեան զոհերից եւ այդ երեւոյթի դէմ պայքարի առաջարամտիկներից:

«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԻՌՆԱ-ի հետ զրոյցում անհիմն է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի մեղադրանքները՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համարւում է ահաբեկչութեան զոհերից եւ այդ երեւոյթի դէմ պայքարի առաջարամտիկներից:

«Ոչ միայն տեղեկութիւններ չկան այդ խմբաւորման հետ Թեհրանի հնարաւոր կապերի մասին, այլ Իրանն ինքնին ազնիւ եւ լուրջ երկիր է ահաբեկչութեան դէմ պայքարում: 

Բազմաթիւ ապացոյցներ կան, որ Իրանը լուրջ պայքար է մղում ահաբեկիչների դէմ, օրինակ՝ Սիրիայում եւ Իրաքում: 

ԱՄՆ պաշտօնեաները լռում են ահաբեկիչների դէմ Իրանի արդիւնաւէտ պայքարի ապացոյցների վերաբերեալ, իսկ նրանց պահւածքը ենթադրում է հակաքարոզչութիւն Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը: 

Պատասխանելով 2021 թւականին Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների զարգացման հեռանկարների վերաբերեալ հարցին, Զախարովան նշել է. «Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները շարունակաբար զարգանում են տարբեր ոլորտներում, եւ այդ յարաբերութիւնները հիմնւած են բարիդրացիութեան եւ փոխադարձ յարգանքի սկզբունքների վրայ, եւ երկու կողմերը վճռական են տրամադրւած` ընդլայնելու համագործակցութիւնը եւ փոխգործակցութիւնը տարբեր ոլորտներում: 

Ռուսական կողմը վճռական է շարունակելու փոխվստահութեան վրայ հիմնւած երկխօսութիւնը իրանցի գործընկերների հետ եւ կանոնաւոր կապեր պահպանել ամենաբարձր մակարդակում, երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի շուրջ երկխօսութեան համար: Մենք պատրաստ ենք ամրապնդել առեւտրատնտեսական կապերը եւ ակտիւացնել համագործակցութիւնը երկու երկրների տարածաշրջանների միջեւ, եւ կայ անհրաժեշտ ներուժ եւ յարմարութիւններ այդ կարեւոր նպատակին հասնելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։