Հա

Քաղաքական

16/01/2021 - 11:50

«Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում հեռանալ». Ալիեւը՝ Շուշի այցելելուց յետոյ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երէկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողութիւն է:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երէկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողութիւն է: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է minval.az-ը:

«Անցած գիշեր մենք որոշեցինք մնալ Շուշիում, չնայած որ պէտք է վերադառնայինք Բաքու: Բայց ես մտածեցի, որ մենք անպայման պէտք է մնանք Շուշիում: Մեր անկախութիւնը մօտ 30 տարեկան է: Սակայն այս երեսուն տարւայ ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահը, գերագոյն գլխաւոր հրամանատարը ժամանել է Շուշի, մնացել է այստեղ եւ, անկեղծ ասած, չի ցանկանում հեռանալ Շուշիից»,- ասել է Ալիեւը:

Նա նշել է՝ քաղաքի եզակի ճարտարապետութիւնը, ռելիէֆը, բնութիւնը, կլիման, աուրան ուղղակի անկրկնելի են:

«Գիշերը ես միայն հինգ ժամ եմ քնել: Արթնացայ առաւօտեան 5-ին, չգիտեմ ինչու: Միգուցէ երէկ շատ յուզիչ էր, քանի որ Շուշին տեսնելը, Շուշի վերադառնալը իւրայատուկ զգացողութիւն է: Միգուցէ Շուշիի գեղատեսիլ բնութիւնն ու կլիման բաւական են, որ մարդը երկար չցանկանայ քնել: Մենք երջանիկ ժողովուրդ ենք, քանի որ հաստատւել ենք որպէս անկախ պետութիւն: Շուշին մերն է»,- ասել է Ալիեւը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Իլհամ Ալիեւը յայտարարել էր Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներ սկսելու եւ շրջան «մեծ վերադարձի» մասին:

«Մեծ վերադարձ է սկսւում, բոլոր աշխատանքները սկսւած են»,- ասել էր նա Արցախի Վարանդայ շրջանում միջազգային օդանաւակայանի հիմքը դնելիս:

Ադրբեջանի նախագահը, մասնաւորապ՝ս, ասել էր, որ «աշխատանքներ են սկսրել Շուշի քաղաքը վերականգնելու եւ այն իր պատմական տեսքին վերադարձնելու ուղղութեամբ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։