Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնի ակտիւիստները ֆիքսել են Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դիրքերի ուղղութեամբ ռուսական կործանիչների իրականացրած աւիահարւածները:
«alikonline.ir»- Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնի ակտիւիստները ֆիքսել են Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դիրքերի ուղղութեամբ ռուսական կործանիչների իրականացրած աւիահարւածները. տեղեկացնում է Tert.am-ը:
Ինչպէս յայտնում է դիտորդական կենտրոնի կայքը, ռուսական ինքնաթիռները յունւարի 17-ի առաւօտեան աւելի քան 40 աւիահարւած են իրականացրել Հալէպ-Համա-Ռաքքա քաղաքների շրջանում:
Միեւնոյն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը եւս շարունակում են աւիահարւածներ հասցնել Դեր Զորի եւ Հոմսի միջեւ ընկած տարածաշրջանում՝ ապահովելու համար երկու նահանգները միաւորող ճանապարհի անվտանգութիւնը: