Հա

Քաղաքական

19/01/2021 - 09:07

Թուրքիայի դատախազութիւնը ցանկանում է քրդամէտ կուսակցութեան 9 օրէնսդիրների զրկել պատգամաւորական անձեռնմխելիութիւնից

Թուրքիայի դատախազութիւնը ցանկանում է քրդամէտ «Ժողովրդի դեմոկրատական» կուսակցութեան 9 օրէնսդիրների, այդ թւում՝ նրա առաջնորդներից մէկին՝ Փերւին Բուլդանին, զրկել պատգամաւորական անձեռնմխելիությունից. փոխանցում է News.am-ը:

«alikonline.ir»- Թուրքիայի դատախազութիւնը ցանկանում է քրդամէտ «Ժողովրդի դեմոկրատական» կուսակցութեան 9 օրէնսդիրների, այդ թւում՝ նրա առաջնորդներից մէկին՝ Փերւին Բուլդանին, զրկել պատգամաւորական անձեռնմխելիությունից. փոխանցում է News.am-ը:

Յայց կը ներկայացւի Անկարայի գլխաւոր դատախազութիւն, որը ցոյց կը տայ պատգամաւորների ենթադրեալ անօրինական մասնակցութիւնը 2014թ. «Կոբանիի բողոքներին»։

2014-ի սեպտեմբերին քրդերը լայնամասշտաբ ցոյցեր էին կազմակերպել ընդդէմ Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտութեան՝ թիրախ դարձնելով սահմանամերձ Կոբանի քաղաքը, որը յայտնի է նաեւ Աֆրին անունով:

Աւելի քան 100 մարդ, հիմնականում ԺԴԿ-ի անդամներ, ցմահ ազատազրկման են դատապարտւել՝ միջոցառումը կազմակերպելու եւ ահաբեկչութեանը աջակցելու մեղադրանքով: Մեղադրանքը մի մասն է կազմում կառավարութեան կողմից ԺԴԿ-ի դէմ իրականացւող ճնշման` այն մեղադրանքով, որ նրա անդամները սատարում են Քուրդստանի բանւորական կուսակցութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։