ԱՄՆ նորընտիր նախագահ Ջօ Բայդէնը Միջուկային համապարփակ համաձայնագրի հիման վրայ ձգտելու է Իրանի հետ միջուկային աւելի երկարաժամկէտ գործարքի կնքմանը հասնել: Յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնի յաւակնորդ Էնթոնի Բլինքէնը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«alikonline.ir» - ԱՄՆ նորընտիր նախագահ Ջօ Բայդէնը Միջուկային համապարփակ համաձայնագրի հիման վրայ ձգտելու է Իրանի հետ միջուկային աւելի երկարաժամկէտ գործարքի կնքմանը հասնել: Յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնի յաւակնորդ Էնթոնի Բլինքէնը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը» յաջողութիւն ունէր դրանում ամրագրւած դրոյթների շրջանակում: ԱՄՆ ընտրւած նախագահը կարծում է, որ եթէ Իրանը վերադառնայ այդ դրոյթների պահպանմանը, ապա մենք էլ նոյնը կանենք: Բայց մենք Միջուկային գործարքը օգտագործելու ենք որպէս հարթակ՝ աւելի երկարաժամկէտ ու ամուր համաձայնութեան հասնելու համար մեր այն դաշնակիցների ու գործընկերների հետ, որոնք կրկին մեզ հետ միեւնոյն կողմում կը լինեն»,- յայտարարել է Բլինքէնը:
Նա յայտարարել է նաեւ, որ իրենց վարչակազմն «աւելի լայն գործարքի» շրջանակում փորձելու է կարգաւորել նաեւ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման շուրջ առաջացած խնդիրը:
Բլիբքէնն ասել է, որ Բայդէնը հաւատարիմ է Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը թոյլ չտալու սկզբունքին, յայտարարելով նաեւ, որ Իրանի հետ միջուկային նոր համաձայնութեան հարցով բանակցութիւններ են լինելու Կոնգրեսի, նաեւ՝ Իսրայէլի եւ Պարսից ծոցի երկրների հետ: