Հա

Քաղաքական

20/01/2021 - 08:23

ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաները ներառւել են Իրանի սահմանած պատժամիջոցների ցուցակում

ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ յայտնւել են Իրանի սահմանած պատժամիջոցների ցուցակում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների դէմ ահաբեկչական եւ հակաիրաւական գործունէութեան մէջ ունեցած դերակատարման համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ յայտնւել են Իրանի սահմանած պատժամիջոցների ցուցակում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների դէմ ահաբեկչական եւ հակաիրաւական գործունէութեան մէջ ունեցած դերակատարման համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

Ցուցակում ներառւած են ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաները, այդ թւում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայք Պոմպէոն, պաշտպանութեան նախկին նախարար Մարկ Էսպէրը, պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Քրիստոֆէր Միլլէրը, ֆինանսների նախարար Սթիւէն Մնուչինը, ԿՀՎ պետ Ջինա Հասփէլը, նախագահի ազգային անվտանգութեան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իրանի հարցով նախկին յատուկ բանագնաց Բրայան Հուքը, գործող յատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարութեան օտարերկրեայ ակտիւների վերահսկման գրասենեակի ղեկավար Անդրէա Գակինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։