Հա

Քաղաքական

23/01/2021 - 13:20

«Իրանի դէմ լուրջ տանդեմն այսօր էլ է տեսանելի». Բալասանեանը` ԱՄՆ քաղաքականութեան մասին

Փորձագէտ, ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձաւորարեւելեան տարածաշրջանում վերջին իրադարձութիւններից յետոյ առաջացած իրավիճակին եւ յատկապէս Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։

«alikonline.ir» - Փորձագէտ, ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձաւորարեւելեան տարածաշրջանում վերջին իրադարձութիւններից յետոյ առաջացած իրավիճակին եւ յատկապէս Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։

Գրիգոր Բալասանեանի դիտարկմամբ` ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրութիւնների ֆոնին իրանական կողմը թաքուն լաւատեսութեամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրութիւնների արդիւնքում ԱՄՆ-Իրան յարաբերութիւններում որոշակի ջերմացում եւ բարելաւում կը նկատւի, եւ Վաշինգտոնը կը հրաժարւի այն թշնամական քաղաքականութիւնից, որ վերջին տասնամեակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագէտը վկայակոչեց միջազգային յարաբերութիւնների փորձը, ըստ որի` ԱՄՆ-ի իւրաքանչիւր նախագահի ընտրութիւններից յետոյ երկրի արտաքին քաղաքականութեան մէջ մեծ հաշւով ոչինչ չի փոխւում։

«Բայդէնի այն յայտարարութիւնները, որ իրենք կը վերանայեն Թրամփի վարած քաղաքականութիւնը եւ Իրանի հետ կապւած որոշակի զիջումների, թուլացումների կը գնան, արւեցին քարոզարշաւի ժամանակահատւածում ընտրազանգւածին իր կողմ ներգրաւելու համար, որովհետեւ ԱՄՆ-ն Իրանի հետ կապւած ունի շատ լուրջ ծրագրեր»,- նշեց միջազգայնագէտը։

Բալասանեանի կարծիքով` մի կողմից առկայ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի յուսադրող յայտարարութիւնն ու թաքուն լաւատեսութիւնն առ այն, որ միգուցէ կարող է ինչ-որ բան փոխւել ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ, բայց միւս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ-Իսրայէլ լուրջ տանդեմն Իրանի դէմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձաւոր Արեւելքում այն գործօնն է, որն ընդդիմանում է ամերիկեան աշխարհաքաղաքականութեան ամբողջ ծաւալով իրականացմանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։