Հա

Քաղաքական

24/01/2021 - 08:10

Ռուսաստանի ԱԳՆ-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանում չարտօնւած ցոյցերին աջակցելու մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանում չարտօնւած ցոյցերին աջակցելու մասին:

«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանում չարտօնւած ցոյցերին աջակցելու մասին. յայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

ՌԴ ԱԳՆ-ն յայտարարել է, որ Ռուսաստանում արմատական էլեմենտրներ ակտիւացնելու ամերիկեան դիւանագիտութեան փորձերը դատապարտւած են ձախողման ու բացասական ազդեցութիւն են ունենալու ռուս-ամերիկեան յարաբերութիւնների վրայ: Ըստ գործակալութեան՝ ասւած է ՌԴ ԱԳՆ յայտարարութիւնում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը յայտարարել է, որ ԱՄՆ դեսպանութեան ղեկավարութեանը նախարարութիւնում լուրջ խօսակցութիւն է սպասւում:

ՌԴ ԱԳՆ-ը յիշեցրել է, որ ԱՄՆ դեսպանութիւնն առաջին անգամ չէ, որ դիւանագիտական կանոններն ու նորմերը ոտնահարում է, խօսքն, ըստ էութեան, «երկերեսանիօրէն խաղաղ ակցիա կոչւող բռնի գործողութիւնների խրախուսման մասին է, որոնցում նաեւ անչափահասների են ներգրաւում»:

Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 23-ին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնիի աջակիցները փորձել են չարտօնւած ցոյցեր անց կացնել Ռուսաստանի 38 քաղաքներում:

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանութիւնը ցոյցերի ֆոնին, յայտարարել էր, որ հետեւում է «Ռուսաստանի 38 քաղաքներում բողոքի գործողութիւնների մասին հաղորդագրութիւններին»: ԱՄՆ դեսպանատունը յաւելել էր, որ իրենք «սատարում են բոլոր մարդկանց խաղաղ ցոյցերի, խօսքի ազատութեան իրաւունքը», եւ Ռուսաստանի իշխանութիւնների միջոցներն, իբր, «ուղղւած են այդ իրաւունքները ճնշելուն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։