Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւած յայտարարութեան կէտերը:
«alikonline.ir» - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւած յայտարարութեան կէտերը:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասւած է ԵԽԽՎ մոնիտորինգի յանձնաժողովի հրապարակած զեկոյցում:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանութիւնից, որը խոչընդոտում է քաղաքական երկխօսութիւնը, որքան հնարաւոր է շուտ իրականացնել եռակողմ յայտարարութեան դրոյթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անյապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների եւ զոհւածների մարմինների փոխանակմանը, յարգել մշակութային ժառանգութիւնը»,- ասւած է յայտարարութիւնում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգութիւնն է յայտնել հակամարտութեան ընթացքում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ հաղորդագութիւնների կապակցութեամբ, ինչպէս նաեւ այն պնդումների, որ ոտնձգութիւններ են իրականացվել կրօնական եւ մշակութային յուշարձանների նկատմամբ: