Հա

Քաղաքական

28/01/2021 - 09:50

Լիբանանում ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետեւանքով աւելի քան 200 մարդ է տուժել

Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրաւորւել է աւելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճիւղի եւ Շտապ օգնութեան ծառայութեան տւեալները: 

«alikonline.ir» - Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրաւորւել է աւելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճիւղի եւ Շտապ օգնութեան ծառայութեան տւեալները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է RT-ն:

NNA գործակալութեան հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, բողոքի ցոյցերի ընթացքում վիրաւորւել է 226 ցուցարար եւ իրաւապահ մարմինների ներկայացուցիչ, հաղորդում է ունը:

Աւելի վաղ յայտնել էինք, որ Լիբանանի Տրիպոլի քաղաքում խռովարարները մարտական նռնակներ են կիրառել ոստիկանութեան աշխատակիցների դէմ:

Տրիպոլիում արդէն երեք օր է, ինչ շարունակւում են ցոյցերն ու բախումները ցուցարարների եւ ոստիկանութեան միջեւ: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կեանքի պայմանները բարելաւելու ուղղութեամբ եւ վերացնել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով սահմանւած պարետային ժամը: Ցուցարարները իշխանութիւններին մեղադրում են անգործութեան մէջ, ինչպէս նաեւ նրանց մեղաւոր են համարում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սոված լինելու մէջ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։