Հա

Քաղաքական

01/02/2021 - 08:10

Գերմանիայի կառավարութիւնում կոչ են արել Եւրոմիութեանը երկխօսել Ռուսաստանի հետ

Գերմանիայի ԱԳՆ-ում Եւրոպայի գործերով նախարար Միխայէլ Ռոթը համարում է, որ Եւրոմիութիւնը պէտք է երկխօսի Ռուսաստանի հետ, այլ չփորձի հեռուանալ այդ երկրից՝ չնայած բոլոր տարբերութիւններին:

«alikonline.ir» - Գերմանիայի ԱԳՆ-ում Եւրոպայի գործերով նախարար Միխայէլ Ռոթը համարում է, որ Եւրոմիութիւնը պէտք է երկխօսի Ռուսաստանի հետ, այլ չփորձի հեռուանալ այդ երկրից՝ չնայած բոլոր տարբերութիւններին: Այդ մասին նա գրել է Der Spiegel պարբերականի համար նախապատրաստած յօդւածում. հաղորդում է News.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Չնայած նրանց միջեւ, իսկ աւելի ստոյգ՝ նրանց պատճառով բոլոր տարբերութիւններին՝ մենք չենք կարող կառուցել լռութեան պատեր Մոսկւայի հետ մեր ուղղակի փոխյարաբերութիւններում: Եւրոմիութիւնը ռազմավարական մակարդակում հետաքրքրւած է Մոսկւայի հետ երկխօսութեան զարգացման հարցում»,- յայտարարել է Ռոթը:

Նշենք, որ աւելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք էր յայտնել, որ Ռուսաստանն ու Եւրամիութիւնը պէտք է երկխօսութիւն ծաւալեն, սակայն համագործակցութեան ներուժը «աղբամանն են նետել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։