Հա

Քաղաքական

01/02/2021 - 13:40

«Դեռ վաղ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Մեդւեդեւ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պէտք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում յանգեցնում է հզօր էլետրական հոսքի: Նման տեսակէտ է յայտնել Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդւեդեւը: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պէտք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում յանգեցնում է հզօր էլետրական հոսքի: Նման տեսակէտ է յայտնել Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդւեդեւը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Այսօր բոլորի համար միանգամայն ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրօք չի լուծւել, բայց այն այժմ հնարաւոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում յանգեցնում է հզօր էլեկտարական հոսքի առաջացման»,- ասել է նա։ 

Իր խօսքում Մեդւեդեւը շեշտել է, որ հակամարտութեան կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նոյնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»:

«Եւ ես կը յիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ մասին, բայց իրականում այդպէս է: Հետեւաբար, աւելի լաւ է կարգավիճակի հարցը յետաձգել յետագայի համար»,- յաւելել է Մեդւեդեւը։

Գնահատելով ԼՂ-ում իրավիճակը կարգաւորելու ուղղութեամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը՝ Մեդւեդեւն նշել է, որ այն անթերի էր. «Եթէ չլինէր նրա աշխատանքը, եկէք ընդունենք, որ այս հակամարտութիւնը կարող էր շարունակւել մինչ այժմ: Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպէս ես եմ կարծում, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պէտք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- ընդգծել է նա:

Մեդւեւդեւը կարծիք է յայտնել, որ ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցը պէտք է քննարկել նաեւ Թուրքիայի հետ. «Թուրքիան մեր հարեւանն է եւ շատ կարեւոր գործընկեր, ինչպէս նաեւ Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործօնը հնարաւոր չէ հաշւի չառնել»,- յայտարարել է նա:

Մեդւեդեւի խօսքով՝ «Մոսկւան եւ Անկարան արդիւնաւէտ երկխօսութիւն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապէս շփւում են այդ թեմայով եւ ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծւել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։