Ռուսաստանի եւ Եւրոմիութեան յարաբերութիւնները հեռու են բաւարար լինելուց:
«alikonline.ir» - Ռուսաստանի եւ Եւրոմիութեան յարաբերութիւնները հեռու են բաւարար լինելուց: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է ԵՄ անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչ Ջոզէֆ Բորէլի յայտարարութեան մէջ, որը հրապարակւել է Մոսկւա կատարած այցի աւարտին:
ԵՄ դիւանագիտութեան ղեկավարն աշխատանքային այցով Մոսկւայում գտնւել է փետրւարի 4-6-ը: Այս ընթացքում նա հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով Մոսկւայի եւ ԵՄ յարաբերութիւններին՝ Բորէլն ընդգծել է, որ «կապի դիւանագիտական ուղիները պէտք է բաց մնան ոչ միայն ճգնաժամերի կամ միջադէպերի ապաէսկալացիայի համար, այլեւ կարծիքների անմիջական փոխանակման, անկեղծ եւ յստակ ուղերձների փոխանցման համար»: