ԱՄՆ Սենատը փետրւարի 9-ին կը սկսի իմպիչմենտի գործով երկրորդ դատավարութիւնն՝ ընդդէմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի:
«alikonline.ir» - ԱՄՆ Սենատը փետրւարի 9-ին կը սկսի իմպիչմենտի գործով երկրորդ դատավարութիւնն՝ ընդդէմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի:
Փորձագէտների կարծիքով՝ չնայած, որ մեղադրական եզրակացութեան հաւանականութիւնը փոքր է, դեմոկրատները նպատակ են հետապնդում Թրամփի հեղինակութիւնը վնասել, որ նախագահական պաշտօնի համար յաջորդ մրցապայքարին վերջինիս մասնակցութեան, ինչպէս նաեւ՝ առհասարակ պետական պաշտօններ զբաղեցնելու շանսերը հնարաւորինս նւազեն:
Յիշեցնենք, որ Կապիտուլիոմի վրայ Թրամփի կողմնակիցների յարձակումից յետոյ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Դոնալդ Թրամփին պաշտօնանկ անելու վերաբերեալ դեմոկրատների ներկայացրած բանաձեւը: