Հա

Քաղաքական

09/02/2021 - 12:05

Նիդերլանդների խորհրդարանի պատգամաւորները երկրի կառավարութեանը կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնէական միութիւն խմբակցութեան պատգամաւոր Ջոէլ Ֆորդերդինդի բանաձեւը, որը յստակ կոչ է անում կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնէական միութիւն խմբակցութեան պատգամաւոր Ջոէլ Ֆորդերդինդի բանաձեւը, որը յստակ կոչ է անում կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնել են Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայից,  բանաձեւը ստորագրել են նաեւ պատգամաւորներ Մ. Վան Հելւէրտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օեիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդէն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), Գ. վան Օտերլոն (50PLUS), Ֆ. վան Կոտէն-Արիսսէնը, Լ. վան Ռանը (PvdD) եւ Հ. Քրոլը։

«Բանաձեւին պատգամաւորների լայն աջակցութիւնը ցոյց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բաւական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհութիւն Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած իրար յաջորդող կառավարութիւնների վերաբերմունքից։

Բանաձեւի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է յստակ լեզւով խօսել իրերի մասին, որպէսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարեւոր է՝ հաշւի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանութեան մասին, իսկ պատերազմից յետոյ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը ագրեսիւ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։

FAON-ը ենթադրում է, որ կառավարութիւնը չի անտեսի խորհրդարանի այս շատ յստակ յայտարարութիւնը եւ կիրագործի այն։

Աւելի վաղ բանաձեւերով, խորհրդարանը յստակօրէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձեւը ճանաչել էր Հայոց Ցեղասպանութիւնը։ Այդ բանաձեւը դիմելով կառավարութեանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եւրոմիութեան շրջանակներում երկխօսութեան ժամանակ կառավարութիւնը պէտք է յստակօրէն եւ շարունակաբար քննարկման առարկայ դարձնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը»։

Ինչպէս յայտնի է, Հայոց Ցեղասպանութեան ժամանակ այլ քրիստոնեայ փոքրամասնութիւններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները եւ պոնտացի յոյները, նոյնպէս զանգւածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցաւալի է, երբ Նիդերլանդների կառավարութիւնը լիարժէք չի ճանաչում Ցեղասպանութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։