Հա

Քաղաքական

09/02/2021 - 13:05

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուշադրութեամբ հետեւում է իրադրութեանը Հարաւային Կովկասում

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը յատուկ ուշադրութեամբ է հետեւում Հարաւային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: 

«alikonline.ir» - Կաթոլիկ աշխարհի հոգեւոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը յատուկ ուշադրութեամբ է հետեւում Հարաւային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին նա յայտարարել է Սուրբ Աթոռում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Խօսելով աշխարհի տարբեր կէտերում քաղաքական իրադրութեան ու ի յայտ եկած անկայունութեան օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարաւկովկասեան տարածաշրջանին՝ ասելով. «Յատուկ ուշադրութեամբ եմ հետեւում իրադրութեանը Հարաւային Կովկասում, որտեղ շարունակւում են մի շարք հակամարտութիւններ, որոնցից մի քանիսը բռնկւեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը»:

Կաթոլիկ աշխարհի քահանայապետը յոյս է յայտնել, որ 2021 թւականին ի վերջոյ կաւարտւի հակամարտութիւնը Սիրիայում, կը վերականգնւի ուղիղ երկխօսութիւնը իսրայէլցիների ու պաղեստինցիների միջեւ, կը վերականգնւի կայունութիւնը Լիբանանում եւ խաղաղութիւնը Լիբիայում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։