Հա

Քաղաքական

14/02/2021 - 08:10

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դէպքերի ընդհանուր թիւը մօտենում է 3 մլն 450 հազարին

Ֆրանսիայում վերջին մէկ օրում կորոնավիրուսով վարակման աւելի քան 21 հազար նոր դէպք է արձանագրւել:

«alikonline.ir» - Ֆրանսիայում վերջին մէկ օրում կորոնավիրուսով վարակման աւելի քան 21 հազար նոր դէպք է արձանագրւել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է Russia Today-ը:

Երկրում կորոնավիրուսային հիւանդութեամբ վարակւած անձանց ընդհանուր թիւն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3,448,617:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից աւելի քան 80 հազար մարդ է մահացել:

Վարակման ամենից շատ դէպքեր արձանագրւել են Միացեալ Նահանգներում, որին յաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանաւորւած հիւանդութիւնից աշխարհում մահացել է աւելի քան 2 միլիոն մարդ, որոնցից աւելի քան 400 հազարը՝ ԱՄՆ-ում: Մահացութեան ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։