Հա

Քաղաքական

14/02/2021 - 08:15

Պուտինն ասել է, որ Ռուսաստանում աւելի լաւ են կարողացան պայքարել կորոնավիրուսի դէմ, քան զարգացած առողջապահութիւն ունեցող արեւմտեան շատ երկրներում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանեան ԶԼՄ գլխաւոր խմբագիրների հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ռուսաստանում կարողացել են աւելի լաւ պայքարել կորոնավիրուսի դէմ, քան այլ, այդ թւում՝ արեւմտեան շատ պետութիւններում:

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանեան ԶԼՄ գլխաւոր խմբագիրների հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ռուսաստանում կարողացել են աւելի լաւ պայքարել կորոնավիրուսի դէմ, քան այլ, այդ թւում՝ արեւմտեան շատ պետութիւններում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ-ում եւ Եւրոպայում առողջապահական համակարգն ու արդիւնաբերուիւնը բարձր մակարդակ ունեն, հրաշալի ձեռքբերումներ կան, մենք էլ մի շարք ոլորտներում դեռ հեռու ենք նրանցից, բայց դա այդպէս է որոշակի հանրութեան համար, իսկ մեզ մօտ՝ ողջ բնակչութեան: Եւ մեզ մօտ համընդհանուր մոբիլիզացիայի հնարաւորութիւններն աւելին էին, քան նրանց մօտ: Ոմանք հաշւարկում էին, որ Ռուսաստանը չի կարողանայ ոչինչ անել՝ բախւելով համավարակի խնդրին, բայց մենք կարողացանք եւ աւելի լաւ, քան այլ երկրներ»,- ասել է Պուտինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։