ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իմպիչմենտի չենթարկւեց:
«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իմպիչմենտի չենթարկւեց. հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ Սենատում այսօր՝ վաղ առաւօտեան աւարտւեց Դոնալդ Թրամփի իմպիչմենտի ենթարկելու գործընթացը: ԱՄՆ 45-րդ նախագահին իմպիչմենտ յայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ ձայները, սակայն գործընթացին կողմ է քւէարկել 57 սենատոր, դէմ՝ 43-ը: Այսպիսով ոչ բաւարար թւով կողմ ձայների պատճառով նախագիծը մերժւել է:
Յիշեցնենք, որ Թրամփի դէմ գործընթաց սկսելու համար պատճառ էր դարձել յունւարի 6-ին երկրում տեղի ունեցած ապստամբութեան ժամանակ նրա կողմից խռովարարներին խրախուսելը:
Այդ օրը տասնեակ ամերիկացիներ ներխուժել էին Կապիտոլիումի շէնք՝ փորձելով խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը, որը պէտք է հաստատէր Ջօ Բայդէնի յաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրութիւններում: