Հա

Քաղաքական

15/02/2021 - 08:05

Մակրոնը կոչ է արել համագործակցել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կորոնավիրուսի դէմ պայքարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վստահ է, որ կարեւոր է փոխգործակցել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, որպէսզի այդ պետութիւններում արտադրւած պատւաստանիւթերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վստահ է, որ կարեւոր է փոխգործակցել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, որպէսզի այդ պետութիւններում արտադրւած պատւաստանիւթերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Radiosputnik.ria.ru կայքը:

«Մենք պէտք է աշխատենք չինացիների եւ ռուսների հետ` ապահովելու, որ իրենց գիտնականների կողմից մշակւած պատւաստանիւթերը ներառւեն համաճարակի դէմ պայքարի նշանակալի բազմակողմանի ջանքերում` ԱՀԿ-ի կողմից հաստատւելուց յետոյ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ վիրուսի դէմ «համաշխարհային պատերազմը» կարելի է յաղթել միայն միջազգային լայն համագործակցութեան միջոցով:

«Հիմա մենք պայքարում ենք (վիրուսի) տարբերակների դէմ, ինչը իսկական մրցավազք է ժամանակի հետ: Առանց արագ, արդիւնաւէտ եւ հաւաքական միջազգային գործողութիւնների՝ մենք վտանգում ենք վիրուսի յաղթահարումը»,- ասել է Մակրոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։