Հա

Քաղաքական

15/02/2021 - 08:10

Բայդէնը գնահատել է Թրամփի պաշտօնանկութեան վերաբերեալ Սենատի որոշումը

ԱՄՆ Սենատի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ առաջադրւած մեղադրանքների մերժումը չի փոխում դրանց էութիւնը: Այսպէս է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը մեկնաբանել Թրամփի պաշտօնանկութեան վերաբերեալ քւէարկութեան ձախողումը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Սենատի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ առաջադրւած մեղադրանքների մերժումը չի փոխում դրանց էութիւնը: Այսպէս է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը մեկնաբանել Թրամփի պաշտօնանկութեան վերաբերեալ քւէարկութեան ձախողումը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Korrespondent.net կայքը` յղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայութեանը:

«Չնայած վերջնական քւէարկութիւնը չի յանգեցրել դատավճռի, մեղադրանքի էութիւնը չի վիճարկւում: Նոյնիսկ նրանք, որոնք դէմ են եղել դատավճռին, օրինակ Սենատի փոքրամասնութեան ղեկավար Մաքքոնէլը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղաւոր է խայտառակ վարքի համար եւ գործնականում եւ բարոյապէս պատասխանատու է Կապիտոլիումում սանձազերծւած բռնութեան եւ սադրանքի համար»,- ասւում է Բայդէնի յայտարարութեան մէջ:

Նա նշել է, որ պաշտօնանկութեանը աջակցել է նաեւ հանրապետական 7 սենատոր:

«Մեր պատմութեան այս տխուր գլուխը յիշեցրել է մեզ ժողովրդավարութեան փխրունութեան մասին: Որ այն միշտ պէտք է պաշտպանւած լինի: Որ մենք միշտ պէտք է զգօն լինենք: Այս բռնութիւնն ու ծայրայեղականութիւնը տեղ չունեն Ամերիկայում: Եւ որ մեզանից իւրաքանչիւրը որպէս ամերիկացի եւ յատկապէս որպէս առաջնորդ պարտականութիւն եւ պատասխանատւութիւն ունի պաշտպանել ճշմարտութիւնը եւ յաղթել սուտը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Յիշեցնենք, որ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմութեան մէջ առաջին նախագահը, ում նկատմամբ երկու անգամ պաշտօնանկութեան գործընթաց է յայտարարւել: Բայց երկու դէպքում էլ ընթացակարգը յաջողութեամբ չի աւարտւել Սենատում, որտեղ պէտք է հաւաքւէր սենատորների ընդհանուր թւի երկու երրորդը ՝ նրան մեղաւոր ճանաչելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։