ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է վերականգնել իր մասնակցութիւնը երկրի քաղաքական կեանքին, ինչպէս նաեւ վերսկսել շփումը լրագրողների հետ:
«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է վերականգնել իր մասնակցութիւնը երկրի քաղաքական կեանքին, ինչպէս նաեւ վերսկսել շփումը լրագրողների հետ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Associated Press-ը:
Գործակալութեան տւեալներով՝ Թրամփի ընկերներն ու դաշնակիցներն ակնկալում են, որ վերջինս կը վերականգնի ԶԼՄ-ների հետ ընկերական հարցազրոյցները տեւական լռութիւնից յետոյ:
Նշւում է, որ չնայած նախկին նախագահը «կենտրոնացած է այն հանրապետականներից վրէժ լուծելու ուղղութեամբ, որոնք աջակցել են իր իմպիչմենտին կամ ընդդիմացել են նոյեմբերեան ընտրութիւնների արդիւնքները չեղարկելու հարցում իր ջանքերին», այնուամենայնիւ նա մտադիր է օգնել Հանրապետական կուսակցութեանը 2022-ի միջանկեալ ընտրութիւնների ժամանակ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հսկողութեան տակ առնելու համար: