Հա

Քաղաքական

16/02/2021 - 08:10

«Ադրբեջանին պէտք է վերադարձնէին 5 շրջանները, Լաչինը եւ Քելբաջարը կը մնային Հայաստանի վերահսկողութեան տակ». Ալիեւ

Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութիւնը դարձաւ «Հայաստանի կապիտուլեացիայի ճանաչումը» եւ Ադրբեջանին թոյլ տւեց «վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) եւ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութիւնը դարձաւ «Հայաստանի կապիտուլեացիայի ճանաչումը» եւ Ադրբեջանին թոյլ տւեց «վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) եւ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները: Այս մասին Քաշաթաղ այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Բանակցութիւնների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Սա բանակցութիւններում համաձայնութեան բացակայութեան հիմնական պատճառն էր: Ցաւօք, Հայաստանը եւ նրա մի շարք արտասահմանեան հովանաւորներ ձգտում էին, որպէսզի Ադրբեջանին վերադարձւէին 5 շրջանները, Ադրբեջանը բաւարարւում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախութիւն կը ստանար, իսկ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները կը մնային Հայաստանի յաւերժական վերահսկողութեան տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։