Ռուսական Սոչի քաղաքում երէկ՝ փետրւարի 16-ին մեկնարկել է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգաւորման հարցով Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների եռակողմ խորհրդակցութիւնները:
«alikonline.ir» - Ռուսական Սոչի քաղաքում երէկ՝ փետրւարի 16-ին մեկնարկել է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգաւորման հարցով Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների եռակողմ խորհրդակցութիւնները. տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալութիւնը:
Սոչի խորհրդակցութիւններում մեր երկրի պատւիրակութիւնը գլխաւորում է ԱԳ նախարարի քաղաքական հարցերով աւագ օգնական Ալի Ասղար Հաջին: Ռուսաստանը բանակցութիւններում ներկայացնում է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով յատուկ բանագնաց Ալեքսանդր Լաւրենտեւը, իսկ թուրքական պատւիրակութիւնը գլխաւորում է Թուրքիայի ԱԳՆ-ի Սիրիայի վարչութեան պետ Սելչուկ Ունալը:
Խորհրդակցութիւնների մեկնարկից առաջ ռուսական պատւիրակութիւնն առանձին հանդիպումներ է ունեցել իրանական եւ թուրքական պատւիրակութիւնների հետ:
Նշենք, որ Սոչիի խորհրդակցութիւններն Աստանայի ձեւաչափով Սիրիայի վերաբերեալ 15-րդ միջազգային հանդիպումն է: