Հա

Քաղաքական

17/02/2021 - 11:00

Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համավարակը եւ այն չօգտագործել Չինաստանին «սեւացնելու եւ խայտառակելու» համար

Չինաստանը վճռականօրէն դէմ է կորոնավիրուսի համավարակը քաղաքականացնելու, վիրուսի ծագման հարցում մեղաւորներ փնտրելու, Չինաստանին սեւացնելու եւ խայտառակելու որոշ երկրների փորձերին: Այս մասին ասւած է Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատան տարածած յայտարարութեան մէջ: 

«alikonline.ir» - Չինաստանը վճռականօրէն դէմ է կորոնավիրուսի համավարակը քաղաքականացնելու, վիրուսի ծագման հարցում մեղաւորներ փնտրելու, Չինաստանին սեւացնելու եւ խայտառակելու որոշ երկրների փորձերին: Այս մասին ասւած է Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատան տարածած յայտարարութեան մէջ: Ըստ Tert.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք յոյս ունենք` աշխարհի երկրներն արդար, օբիեկտիւ եւ պատասխանատու դիրքորոշում կորդեգրեն, կոնկրետ գործողութիւններ կը ձեռնարկեն Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) աշխատանքին աջակցելու համար եւ պատշաճ ներդրում կունենան համավարակի դէմ պայքարում միջազգային համագործակցութեան մէջ»,- նշւում է փաստաթղթում:

Ինչպէս նշում է դեսպանատունը, COVID-19-ի բռնկման պահից ի վեր Չինաստանը բաց եւ թափանցիկ կերպով սերտ կապեր եւ համագործակցութիւն է պահպանում ԱՀԿ-ի հետ:

Յայտարարութեան մէջ նաեւ նշւում է, որ կորոնավիրուսի ծագման ուսումնասիրութիւնը բարդ գիտական խնդիր է եւ պէտք է իրականացւի ամբողջ աշխարհի գիտնականների համատեղ ջանքերով:

«Մենք չպէտք է թոյլ տանք, որ քաղաքականութիւնը վեր դասւի գիտութիւնից կամ գիտական հետազօտութեանը փոխարինեն անհիմն ենթադրութիւնները եւ կանխամտածւած խեղաթիւրումները»,- նշւում է դեսպանատան յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։