Հա

Քաղաքական

17/02/2021 - 11:10

Հնդկաստանն ու Չինաստանը կը միանան ռուս-իրանական համատեղ զօրավարժութիւններին

Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստւում է միանալ իրանական եւ ռուսական ուժերի համատեղ զօրավարժութիւններին, որոնք նախօրէին մեկնարկել են Հնդկական ովկիանոսի հիւսիսային հատւածում:

«alikonline.ir» - Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստւում է միանալ իրանական եւ ռուսական ուժերի համատեղ զօրավարժութիւններին, որոնք նախօրէին մեկնարկել են Հնդկական ովկիանոսի հիւսիսային հատւածում:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «Թանսիմ» գործակալութիւնը, այս մասին յայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսէյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նաւատորմն ուժեղագոյններից մէկն է տարածաշրջանում:

Խանզադին նշել է նաեւ, որ Չինաստանի ռազմածովային ուժերից յայտարարել են, որ չինական Նոր տարւայ տօնակատարութիւնից յետոյ իրենք եւս կը միանան ընթացիկ զօրավարժութիւններին:

Կոնտրծովակալի խօսքով՝ այս օրերին ընթացող զօրավարժութիւնների նպատակը տարածաշրջանում հաւաքական անվտանգութիւն, ինչպէս նաեւ Հնդկական ովկիանոսի հիւսիսում կայուն անվտանգութիւն ապահովելն է:

Յիշեցնենք, որ ռուսական նաւատորմը, այդ թւում՝ «Ստոյկի» ռազմանաւն ու «Կոլա» ռազմական լցանաւը, ժամանել են Իրանի ջրային տարածք եւ սկսել համատեղ գործողութիւններն իրանական ռազմանաւերի հետ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։