Հա

Քաղաքական

17/02/2021 - 12:35

Ղրիմում պանթուրքիստները կոչ են անում սպանել ռուսներին

Ռուս լրագրող, Մոսկւայի քաղաքային դումայի պատգամաւոր Անդրէյ Մեդւեդեւը ահազանգում է, որ մի քանի օր առաջ ցանցում յայտնւել են Ղրիմից լուսանկարներ՝ ռուսաստանցիներին սպանելու քողարկւած՝ պանթուրքիստական կոչով: 

«alikonline.ir» - Ռուս լրագրող, Մոսկւայի քաղաքային դումայի պատգամաւոր Անդրէյ Մեդւեդեւը ահազանգում է, որ մի քանի օր առաջ ցանցում յայտնւել են Ղրիմից լուսանկարներ՝ ռուսաստանցիներին սպանելու քողարկւած՝ պանթուրքիստական կոչով: Գրում է Yerkir.am-ը:

Թռուցիկներում գրւած է. «Ռամիլը կարողացաւ, եւ դու կարող ես»: Ակնյայտ է, որ խօսքը Ռամիլ Շամսուդինովի մասին է, որը գնդակահարել էր իր ծառայակցին:

«Փափուկ ուժը՝ թուրաներենով: Գործընկերներն աշխատում են երիտասարդների հետ: Ղրիմի թաթարները Կիեւի կամ նէոօսմանների ծառայութեան մէջ... »,- գրել է Մեդւեդեւն իր թելեգրամեան ալիքում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։