Հա

Քաղաքական

20/02/2021 - 08:04

Լաւրովը յայտարարել է, որ Ռուսաստանի յարաբերութիւնները ԵՄ-ի հետ «պատառոտւած են մանր կտորներով»

ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը ռուսական RVK հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում պատմել է Ռուսաստանի եւ Եւրամիութեան յարաբերութիւնների մակարդակի եւ դրանց զարգացմանը խանգարող գործօնների մասին:

«alikonline.ir»- ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը ռուսական RVK հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում պատմել է Ռուսաստանի եւ Եւրամիութեան յարաբերութիւնների մակարդակի եւ դրանց զարգացմանը խանգարող գործօնների մասին. յայտնում է Tert.am-ը:

Ինչպէս յիշեցրել է ՌԴ արտգործնախարարը, 2019 թւականի մայիսին Ժոզէֆ Բորէլը, որն այն ժամանակ Իսպանիայի արտգործնախարարն էր, իսկ այնուհետեւ գլխաւորել է ԵՄ դիւանագիտութիւնը, ասել էր, որ Ռուսաստանը` Եւրամիութեան հին թշնամին, «կրկին ինքն իր մասին խօսեցնում է եւ կրկին սպառնալիք է ներկայացնում»:  Այնուհետեւ Մոսկւան, արձանագրային ծառայութեան միջոցով, պարզաբանել էր իսպանացի պաշտօնեայի խօսքերը, որին պատասխան էր ստացել, որ Բորէլին սխալ են հասկացել:

Նա յայտարարել է, որ յարաբերութիւնների բնականոն զարգացումը, այդպիսով, մեծ հաշւով, խոչընդոտւում է կողմնակալ վերաբերմունքի պատճառով:

«Բայց մտածելակերպը կոտրւել է:  Մեզ ընկալում են որպէս օտարի: Երբ ես հարցազրոյց էի տալիս Սոլովեովին, նրա այն հարցին, թէ մենք պատրա՞ստ ենք խզել յարաբերութիւնները Եւրամիութեան հետ, դրական պատասխան տւեցի, քանի որ այլեւս ոչ մի յարաբերութիւն չի մնացել: Ինչպէս ԱՄՆ նախկին նախագահ Օբաման էր ասում, ճիշտ է` Ռուսաստանի տնտեսութեան մասին, յարաբերութիւնները պատառոտւած են մանր կտորներով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լաւրովն ընդգծել է, որ Մոսկւայի եւ Բրիւսէլի միջեւ փոխգործակցութեան շատ մեխանիզմներ ոչնչացւել են, այդ թւում `Գործընկերութեան եւ համագործակցութեան խորհուրդը, որի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչը վերանայում էին յարաբերութիւնների ողջ շրջանակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։