Հա

Քաղաքական

20/02/2021 - 08:12

ԱՄՆ-ն մտադիր է ոչ պաշտօնական ձեւաչափով մասնակցել ԵՄ հովանու ներքոյ Իրանի հետ բանակցութիւններին

ԱՄՆ-ն ոչ պաշտօնական ձեւաչափով կը մասնակցի ԵՄ հովանու ներքոյ Իրանի հետ բանակցութիւններին՝ «վեցեակ»-ի միջազգային միջնորդների մասնակցութեամբ: Այս մասին ըստ BBC-ի՝ յայտարարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը:

«alikonline.ir»- ԱՄՆ-ն ոչ պաշտօնական ձեւաչափով կը մասնակցի ԵՄ հովանու ներքոյ Իրանի հետ բանակցութիւններին՝ «վեցեակ»-ի միջազգային միջնորդների մասնակցութեամբ: Այս մասին ըստ BBC-ի՝ յայտարարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը:

Բլինկէնը յայտարարել է, որ Իրանի հարցով ԱՄՆ-ն լիովին համակարծիք է  իր եւրոպական դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ, եւ նախատեսում է Միջուկային գործարքի վերակենդանացումից յետոյ Եւրոպայի օգնութեամբ լուծել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առկայ այլ հարցեր, այդ թւում՝ Իրանի հրթիռային ծրագիրը եւ Մերձաւոր Արեւելքում Թեհրնաի գործունէութիւնը, որոնք նա անւանել է «ապակայունացնող»: ԱՄՆ պետքարտուղարն արձագանգելով BBC-ի լրագրող Եալդա Հաքիմի ակնարկին, որն Իրանի դէմ ԱՄՆ-ի` «հակադարձ մեխանիզմի» ակտիւացումից հրաժարւելու մասին որոշումն անւանել էր նահանջ Թեհրանի դէմ, ասել է. «Նահանջ չի եղել: Վերջին չորս տարիներին մենք հետեւում էինք «առաւելագոյն ճնշում» կոչւող քաղաքականութեանը, որը ոչ միայն արդիւնք չունեցաւ,այլ, Իրանին աւելի մօտեցրեց միջուկային զէնքի ստեղծման համար անհրաժեշտ նիւթերը մշակումին: Միջուկային գործարքի ժամանակ նրանց մէկ տարի էր անհրաժեշտ նման պայմանների հասնելու համար, իսկ այժմ հաղորդւում է, որ նրանց ընդամենը մի քանի ամիս է անհրաժեշտ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։