Չնայած այն բանի, որ ԱՄՆ-ն հրաժարւել է ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում Իրանի դէմ «հակադարձ մեխանիզմի» ակտիւացումից, այդուհանդերձ սեփական ուժերով կը հասնի նրան, որ երրորդ երկրները Իրանին զէնք չվաճառեն: Այս մասին յայտնում է BBC-ն՝ յղում տալով ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նէդ Փրայսին:
«alikonline.ir» - Չնայած այն բանի, որ ԱՄՆ-ն հրաժարւել է ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում Իրանի դէմ «հակադարձ մեխանիզմի» ակտիւացումից, այդուհանդերձ սեփական ուժերով կը հասնի նրան, որ երրորդ երկրները Իրանին զէնք չվաճառեն: Այս մասին յայտնում է BBC-ն՝ յղում տալով ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նէդ Փրայսին:
«Անկախ Իրանի հարցով ՄԱԿ-ի պատժամիջոցների ճարտարապետութեան, մենք կօգտագործենք մեր լիազօրութիւններն այլ երկրներին համոզելու համար զէնք չմատակարարել Իրանին»,- ասել է Փրայսը:
Յիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտնել էր, որ Իրանի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մէջ են մտնում, չնայած, որ կազմակերպութիւնում համաձայն չեն դրա հետ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն միջոցներ կը ձեռնարկի այդ պատժամիջոցները «խախտողների» դէմ: