Հա

Քաղաքական

20/02/2021 - 12:53

Չինաստանը կաջակցի ԱՄՆ-ի մասնակցութեամբ Միջուկային գործարքի նիստի կայացմանը

Չինաստանը կաջակցի ԵՄ հովանու ներքոյ՝ ԱՄՆ մասնակցութեամբ Միջուկային համապարփակ համաձայնագրի նիստի անցկացմանը: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հուա Չոնը:

«alikonline.ir»- Չինաստանը կաջակցի ԵՄ հովանու ներքոյ՝ ԱՄՆ մասնակցութեամբ Միջուկային համապարփակ համաձայնագրի նիստի անցկացմանը: Այս մասին ըստ՝ ԻՌՆԱ-ի յայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հուա Չոնը:

«Մենք ակտիւօրէն կաջակցենք անցկացնել միջազգային հանդիպում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ՝ բոլոր կողմերի, ինչպէս նաեւ՝ Միացեալ Նահանգների մասնակցութեամբ», ասել է Հուա Չոնը՝ յաւելելով, որ բացառիկ հնարաւորութիւն է ստեղծւել Միջուկային գործարքը ճիշտ ուղի վերադարձնելու համար:

Չինացի աւագ դիւանագէտը շեշտել է, որ պաշտօնական Պեկինի կարծիքով, ԱՄՆ-ի՝ առանց նախապայմանների հնարաւորինս շուտ Միջուկային գործարք վերադառնալը ներկայիս փակուղային իրավիճակի յաղթահարման բանալին է:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը յայտարարել էր, որ ԱՄՆ-ն ոչ պաշտօնական ձեւաչափով կը մասնակցի ԵՄ հովանու ներքոյ Իրանի հետ բանակցութիւններին՝ «վեցեակ»-ի միջազգային միջնորդների մասնակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։