Հա

Քաղաքական

21/02/2021 - 11:36

Ալիեւը, Էրդողանը եւ Բահչելին Շուշիում կը մասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցւելիք դպրոցի հիմնարկեքի արարողութեանը

Իլհամ Ալիեւը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցութեան (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին Շուշիում կը մասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցւելիք դպրոցի հիմնարկեքի արարողութեանը: Դպրոցը  կառուցւելու է Ազգայնական շարժում կուսակցութեան իդեալիստների միութեան կրթութեան եւ մշակոյթի հիմնադրամի միջոցներով։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ յղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիիա Գիւնայդընին։

«alikonline.ir»- Իլհամ Ալիեւը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցութեան (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին Շուշիում կը մասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցւելիք դպրոցի հիմնարկեքի արարողութեանը: Դպրոցը  կառուցւելու է Ազգայնական շարժում կուսակցութեան իդեալիստների միութեան կրթութեան եւ մշակոյթի հիմնադրամի միջոցներով։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ յղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիիա Գիւնայդընին։

Խօսելով Ադրբեջան այցի մասին՝ Գիւնայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշւում են ենթակառուցւածքային հարցեր, կառուցւում է նոր ճանապարհ։ «Հիմնւելով մեր դիտարկումների եւ իրականացւած հանդիպումների վրայ՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում եւ մինչեւ գարուն նախատեսւում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գիւնայդընը։ Նրա խօսքերով՝ նորակառոյց ճանապարհի բացումից յետոյ կը կայանան Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպէս նաեւ Բահչելիի մասնակցութեամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողութիւնը։

Զուգահեռաբար Գիւնայդընը նշել է, որ դեռեւս պարզ չէ, թէ որտեղ կը կառուցւի դպրոցը։ «Շուշիում իրականացւում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդիւնքում դպրոցի համար տեղ կը յատկացւի քաղաքի ամենագեղեցիկ հատւածում»,- ընդգծել է նա։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպութիւն է, որը հիմնադրւել է 1960-ական թւականներին՝ Ալփարսլան Թիւրքեշի կողմից։ Համարւում է Ազգայնական շարժում կուսակցութեան արմատական թեւը, որի հետեւորդները հարում են պանթիւրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են ահաբեկչական գործողութիւններ, այդ թւում նաեւ Հռոմի Յովհաննէս Պօղոս II պապի վրայ յարձակումը։

 

Յարակից լուրեր

  • Հոլանդիայում պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում
    Հոլանդիայում պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

    Ֆրանսիայից եւ Գերմանիայից յետոյ Հոլանդիայում եւս իշխող եւ ընդդիմադիր կուսակցութիւնները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անւամբ յայտնի գաղափարապաշտական օջախների գործունէութիւնը Եւրոպական միութեան ողջ տարածքում, ինչպէս նաեւ պահանջում են պատժամիջոցներ կիրառել կազմակերպութեան դէմ։

  • ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - Յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ
    ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - Յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ

    Թուրքիոյ փոքրամասնութեանց դէմ շղթայազերծւած են յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ, որոնց առաջին շարքին կը գտնւի բնականաբար տեղւոյն հայութիւնը:
    Յատկապէս յուլիս 15-ի կատարւած պետական հարւածի ձախող փորձէն ետք, կացութիւնը աւելի վատթարացած կը թւի ըլլալ: Անգամ մը եւս քաւութեան նոխազը փոքրամասնութիւններն են:

  • Կարօ Փայլանը շահել է թուրք ազգայնականի դէմ դատական հայցը
    Կարօ Փայլանը շահել է թուրք ազգայնականի դէմ դատական հայցը

    Կարսի դատարանը մայիսի 25-ին 6 ամսւայ ազատազրկման է դատապարտել «Ուլքու օջաքլար» («Իդէալիստական օջախներ») ուլտրաազգայնական կազմաւորման (առաւել յայտնի է որպէս «Գորշ գայլեր») Կարսի մասնաճիւղի ղեկավար Թոլգա Ադըգուզելին՝ «ժողովրդի որոշակի հատւածի նկատմամբ ատելութիւն սերմանելու» համար:

  • Ոչնչացւել է Քեարամին գլխատած՝ «Գորշ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեան անդամներից եւս մէկը
    Ոչնչացւել է Քեարամին գլխատած՝ «Գորշ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեան անդամներից եւս մէկը

    Սիրողական տեսանկարահանումներից հանւած այս կադրը յայտնւել է համացանցում ապրիլի 2-ին, որից յետոյ այն շուտափոյթ կերպով ջնջւել է (յայտնի պատճառներով): Կադրում՝ թշնամու դիւերսիոն հրոսակախմբի անդամներն են, որոնք լուսանկարւել են հերոսաբար զոհւած Քեարամ Սլոյեանի գլխի հետ...

  • Թուրքիան անմիջականօրէն ներգրաււած է ղարաբաղեան հակամարտութեան մէջ
    Թուրքիան անմիջականօրէն ներգրաււած է ղարաբաղեան հակամարտութեան մէջ

    Ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին Մոսկւայում ձեռքբերւած երկկողմ համաձայնութիւնից յետոյ, չնայած կադրային ռեզերւների մոբիլիզացիայի անհրաժեշտութեան բացակայութեան մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւններին, ադրբեջանական զինւած ուժերը շարունակում են «դանդաղօրէն» մոբիլիզացւել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։