Հա

Քաղաքական

27/02/2021 - 13:00

«Փաշինեանի կառավարութեան օրօք Հայաստանի ոգու եւ պաշտպանունակութեան ոչ մի վերածնունդ հնարաւոր չէ»․ Կոնստանտին Զատուլին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինեանի՝ վարչապետի պաշտօնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդիւնք է։ Նա կառչում է իշխանութիւնից, փորձում է իրար դէմ լարել ընդդիմութեան առաջնորդներին։ Իսկ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում կտրականապէս չի ցանկանում տեսնել սեփական մեղքը։

«alikonline.ir» - ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրաւդա» թերթին տւած հարցազրոյցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Գրում է Tert.am-ը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինեանի՝ վարչապետի պաշտօնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդիւնք է։ Նա կառչում է իշխանութիւնից, փորձում է իրար դէմ լարել ընդդիմութեան առաջնորդներին։ Իսկ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում կտրականապէս չի ցանկանում տեսնել սեփական մեղքը։

Փաշինեանը վախենում է։ Բայց այդ վախն արդէն իռացիոնալ բնոյթ է ստացել։ Եւ Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, այսօր առկայ է ներքին խնդիր, որը լուծւած չէ։ Խօսքը Փաշինեանի հաշւեյարդարի մասին չէ։ Խօսքն այն մասին է, որ ներկայիս կառավարութեան օրօք Հայաստանի ոգու եւ պաշտպանունակութեան ոչ մի վերածնունդ հնարաւոր չէ։ Դա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով գիտակցում են տեղի ունեցածը»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի խօսքով՝ «Փաշինեանի՝ այս անգամ ռուսական զէնքի եւ հայ զինւորականների դէմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերութեան բաժակը։ Բացի այդ, Փաշինեանը իրականում ձեւացնում է եւ իրական քայլեր չի ձեռնարկում Հայաստանում ստեղծւած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»։

Զատուլինը, մեկնաբանելով Փաշինեանի այն յայտարարութիւնը, որ «միայն ժողովուրդն է իրաւասու լուծել իշխանութեան հարցը»,- նշել է. «Նա յիմարացնում է հայ հասարակութեանը։ Նա լաւ հասկանում է, որ եթէ ժողովրդին թոյլատրւի որոշում կայացնել, ապա նա իշխանութեան չի գայ»։

«Ես ուզում եմ նկատել, որ այս ամէնը կտրուկ հակադրում է 2018 թւականի պատմութեան հետ, երբ իշխանութիւնը, ըստ էութեան, սկուտեղի վրայ յանձնւեց Փաշինեանին, այն բողոքի ակցիաների տպաւորութեան տակ, որն այդ ժամանակ կարողացաւ կազմակերպել։ Իսկ հիմա արդէն նա արհամարհում է բողոքի ակցիաները, արհամարհում է իր ընդդիմախօսներին, եւ առհասարակ չի կարծում, որ տեղի ունեցածը Հայաստանի ամենամեծ պարտութիւնն է։ Բայց պարզ է, որ յաւերժ այդպէս շարունակւել չի կարող։ Չգիտեմ, թէ ինչով կաւարտւի այս դրւագը, բայց հիմա խօսքը մի կողմից վարչապետի, միւս կողմից բոլորի, այդ թւում՝ բանակի դիմակայութեան մասին է»,- յաւելել է Զատուլինը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։