Հա

Քաղաքական

01/03/2021 - 08:10

ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԴԱԷՇ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր

Ամերիկեան ուժերն ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան գրոհայիններից 10-ին սիրիական Հասակա նահանգում տեղակայւած իրենց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զոր նահանգ: 

«alikonline.ir» - Ամերիկեան ուժերն ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան գրոհայիններից 10-ին սիրիական Հասակա նահանգում տեղակայւած իրենց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զոր նահանգ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատւամիջոցին:

Աղբիւրի տեղեկութիւններով՝ ԴԱԷՇ-ի 10 ահաբեկիչներ տեղափոխւել են ամերիկեան ուժերին պատկանող երկու ուղղաթիռով: Նրանց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զորի անապատ:

Յունւարի կէսերին ամերիկացի զինծառայողները մի խումբ ձերբակալւած ահաբեկիչների տեղափոխել էին Սիրիայի, Իրաքի եւ Յորդանանի սահմանին գտնւող միջազգային կոալիցիայի բազաներից մէկը:  

Սիրիական աղբիւրը նշում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում իր բազաներն օգտագործում է նաեւ զօրամիաւորումների համար գրոհայիններ պատրաստելու նպատակով, որոնք պայքարում են երկրի կառավարական ուժերի դէմ: Ենթադրւում է, որ ամերիկացիները մտադիր են ահաբեկիչներին նոյնպէս օգտագործել այդ նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։