Հա

Քաղաքական

01/03/2021 - 08:15

Թուրքիայում յայտարարել են «Բայրաքթարների» դէմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդիւնաւէտութեան» մասին

Թուրքական Baykar  ընկերութեան գլխաւոր տնօրէն Հալուք Բայրաքթարը յայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները «անկարող են» դիմակայել Bayraktar TB2 թուրքական հարւածային անօդաչուներին:

«alikonline.ir» - Թուրքական Baykar  ընկերութեան գլխաւոր տնօրէն Հալուք Բայրաքթարը յայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները «անկարող են» դիմակայել Bayraktar TB2 թուրքական հարւածային անօդաչուներին: Ինչպէս փոխանցում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով, այս մասին վերջին յայտնել է տեղի լրատւամիջոցներից մէկին:

«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական համակարգերը չեն կարողացել կանգնեցնել Bayraktar TB2-ներն անգամ մէկ ժամով»,- յայտարարել է նա:

Ընկերութեան գլխաւոր տնօրէնը յաւելել է, որ ընկերութիւնն անօդաչուի համար պաշտպանութիւն է մշակել ՌԷՊ համակարգերից, այդ իսկ պատճառով «այն միշտ կը լինի օդում»:

Փորձագէտները նշում են, որ Ռուսաստանն արդիւնաւէտ տեխնիկա ունի թուրքական հարւածային անօդաչուների դէմ պայքարելու համար: Նման համակարգերից մէկը «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրներն են, որոնք կարող են միաժամանակ 48 թիրախ յայտնաբերել, ուղեկցել 10-ը եւ խոցել 4-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։