Հա

Քաղաքական

01/03/2021 - 11:35

«Երեւանում ներքաղաքական պայքարի «վառելիքը» «Իսկանդերի» մասին յայտարարութիւններն էին». ռուսական «Առաջին ալիք»-ի անդրադարձը

Երեւանը շարունակում է մնալ մի վայր, որտեղ մեծ հետաքրքրութիւն կայ տեղի ունեցող իրադարձութիւնների նկատմամբ: Եւ դա չի վերաբերում իրադարձութիւնների արտաքին կողմին, երբ խորհրդարանը հանրահաւաքներ է անցկացնում՝ քաղաքական պահանջներով կամ խորովածի բոյրով: Կամ՝ երբ վարչապետը թղթերով «ռմբակոծում է» նախագահի աշխատակազմը՝ գլխաւոր շտաբի պետին աշխատանքից ազատելու համար:

«alikonline.ir» - Երեւանը շարունակում է մնալ մի վայր, որտեղ մեծ հետաքրքրութիւն կայ տեղի ունեցող իրադարձութիւնների նկատմամբ: Եւ դա չի վերաբերում իրադարձութիւնների արտաքին կողմին, երբ խորհրդարանը հանրահաւաքներ է անցկացնում՝ քաղաքական պահանջներով կամ խորովածի բոյրով: Կամ՝ երբ վարչապետը թղթերով «ռմբակոծում է» նախագահի աշխատակազմը՝ գլխաւոր շտաբի պետին աշխատանքից ազատելու համար: Պէտք է հասկանալ, թէ որն է այս բոլոր գործընթացների «վառելիքը»: Հրթիռի բաղադրիչը նոյնպէս, թէեւ փոքր, դրանում առկայ է: Չնայած բանաձեւը, իհարկէ, շատ աւելի բարդ է։ Սա ռուսական պետական «Առաջին ալիք»-ի անդրադարձից է։ Գրում է Yerkir.am-ը:

«Երեւանում ներքաղաքական հակամարտութեան սրումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների մանրամասն վերլուծութեան ֆոնին: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսեանը, որի՝ իշխանութիւնից հեռացման համար մի ժամանակ Փաշինեանն ու նրա համախոհները բողոքում էին փողոցում, հարցազրոյցներից մէկում կարծիք էր յայտնել, որ «վարչապետի անգործունակութիւնն ու արագ որոշումներ կայացնելու անկարողութիւնը յանգեցրին ռազմական պարտութիւնների», եւ նա, որպէս օրինակ, բերել էր «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հետ կապւած իրավիճակը:

«Իսկանդեր»-ների մասին պատմութիւնը, թէ իբր ընդամենը 10%-ով է պայթել, ինչ-որ մէկն ընկալում է որպէս անեկդոտ, բայց կան նաեւ մարդիկ, որոնք կարծում են, որ այսպիսով Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը ազդանշան է տալիս արեւմուտքից վերահսկւող հասարակական կարծիքին, իբր ռուսական զէնքն այնքան արդիւնաւէտ չէ, որքան ընդունւած է կարծել, կամ՝ իբր նրանից չի կարելի վախենալ, դէ ծայրայեղ դէպքում վախենալ միայն 10%-ով:

...Անհրաժեշտ է ունենալ բացառիկ երեւակայութիւն՝ պատկերացնելու համար, որ այս հրթիռային համակարգի արդիւնաւէտութիւնը յանկարծ իջնի՝ հասնելով 10% -ի: Դա նշանակում է, որ ոչ թէ հրթիռն է ամբողջութեամբ արձակւել, այլ դրա տասներորդ մասը միայն, կամ գուցէ՞ այն անցել է մինչեւ նշանակէտը հեռաւորութեան միայն տասներորդ մասը, թէ՞ հրթիռի պայթիւնից տուժած տարածքը նւազել է սովորականից մէկ տասներորդով»,- նշւում է ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։