Հա

Քաղաքական

02/03/2021 - 10:15

«ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ եւ բանակցութիւնների ձեւաչափի վերաբերեալ պայմաններ չի սահմանում»․ Պետդեպ

Միացեալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պէտք է անցկացւի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պէտք է անցկացւի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը: Այս մասին նախօրէին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Նէդ Փրայսը. յայտնում է Tert.am-ը:

«Ինչպէս առաջ, այնպէս էլ հիմա պատրաստ ենք մասնակցել կառուցողական դիւանագիտութեանը՝ միջուկային գործարքի պահանջների պահպանմանը փոխադարձ վերադարձի հասնելու համար»,- նշել է դիւանագէտը։

Փրայսի խօսքով՝ ԱՄՆ-ի վերադարձը գործարքին «չի կարող կայանալ առանց բոլոր կողմերի միջեւ մանրամասների քննարկման»:

Նա նաեւ յաւելել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է հանդիպել Իրանի հետ»՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու համար՝ նշելով, որ «բանակցութիւնների ձեւաչափի վերաբերեալ ԱՄՆ-ն պայմաններ չի սահմանում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։