Հա

Քաղաքական

03/03/2021 - 08:00

ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նստել բանակցային սեղանի շուրջ՝ Միջուկային համաձայնագրին երկուստեք վերադառնալու պայմանները եւ ուղիները քննարկելու նպատակով

Միացեալ Նահանգները Իրանին կառուցողական բանակցութիւններ սկսելու կոչ է անում՝ Միջուկային համաձայնագրին երկու երկրների վերադառնալու ուղիները մշակելու նպատակով: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները Իրանին կառուցողական բանակցութիւններ սկսելու կոչ է անում՝ Միջուկային համաձայնագրին երկու երկրների վերադառնալու ուղիները մշակելու նպատակով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Նէդ Փրայսին յղումով:

«Պատրաստակամ ենք մասնակցելու դիւանագիտական ջանքեր գործադրելուն, որպէսզի երկու երկրներն էլ վերադառնան Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւններին: Նախատեսում ենք սերտ կապ պաշտպանել 5+1 ձեւաչափի մեր գործընկերների հետ: Մենք պարտաստ ենք հանդիպել նաեւ իրանական կողմի հետ, որպէսզի քննարկենք Միջուկային համաձայնագրին երկուստեք վերադառնալու հնարաւոր ուղիները»,- ասել է Փրայսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։