Հա

Քաղաքական

03/03/2021 - 09:25

Բահչելին Փաշինեանի կողքին է

Հայաստանը ահաբեկչական պետութիւն է եւ խաղալիք արտաքին ուժերի ձեռքում։

«alikonline.ir» - Հայաստանը ահաբեկչական պետութիւն է եւ խաղալիք արտաքին ուժերի ձեռքում։

Թուրքիայի Հանրապետութեան մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական խմբակցութեան նիստին յայտարարել է իշխող «Արդարութիւն ու զարգացում» կուսակցութեան կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Այս մասին ըստ՝ Hraparak.am-ի հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատւական գործակալութիւնը։

Բահչելին նաեւ անդրադարձել է այն յայտարարութեանը, որով ՀՀ Զինւած ուժերի Գլխաւոր շտաբը կոչ էր արել իմքայլական Նիկոլ Փաշինեանին թողնել վարչապետի աթոռը։

Յիշեցնենք, որ ԳՇ այս յայտարարութիւնը Փաշինեանը, ԹՀ Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն, ԹՀ նախագահի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընը, ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անւանել էին «ռազմական յեղաշրջման փորձ»։

Իսկ ահա, «Գորշ գայլեր» ծայրայեղական խմբաւորման քաղաքական թեւի առաջնորդ Բահչելին յոյս է յայտնել, որ Հայաստանը «չի գնայ ռազմական յեղաշրջումների ճանապարհով»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։