Հա

Քաղաքական

03/03/2021 - 09:35

«Փաշինեանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի․ եթէ նրա մէջ մնացել է գոնէ մէկ կաթիլ պատասխանատւութիւն պետութեան ճակատագրի հանդէպ, նա պէտք է հեռանայ». Զատուլին

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցութեան անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովեովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«alikonline.ir» - ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցութեան անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովեովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. տեղեկացնում է Tert.am-ը:

«Այսօր մեր Լազարեան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հաւաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական յարաբերութիւնների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին եւ հէնց Նիկոլ Փաշինեանին:

Ես ամբողջը չեմ մէջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինեանին դիմելով, մենք ասել ենք, որ եթէ նրա մէջ մնացել է գոնէ մէկ կաթիլ պատասխանատւութիւն այն պետութեան ճակատագրի հանդէպ, որի համար նա երդւել է, նա պէտք է հեռանայ, որպէսզի թոյլ տայ այն մարդկանց, որոնք դեռեւս վստահութիւն ունեն հասարակութեան մէջ, չէզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետեւ այս պատմութեան խաղացող պարոն Փաշինեանը հասցրել է ում ասես մեղադրել` ռուսական հրթիռներից մինչեւ հայ զինւորականներին, միեւնոյն ժամանակ ընդհանրապէս իրեն մեղաւոր չհամարելով Հայաստանի եւ հայ ժողովրդի խոշորագոյն պարտութեան համար:

Եւ այսօր Հայաստանը կրկին մեծ վտանգի առաջ է, նրան տանում են դէպի քաղաքացիական պատերազմ: Եւ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, որը կազմակերպում է այդ ցոյցերը, այն ժամանակ, երբ նա ընդհանրապէս չի յաջողել որ կառավարման, ոչ հրամանատարութեան ոլորտներում: Էլ ինչ պէտք է կատարւի Հայաստանում, որ մարդիկ ենթադրութիւններ կատարեն այդ իշխանութեան որակի վերաբերեալ: Այն իշխանութեան, որը եկել է իշխանութեան «դուրս հանել ռուսական ռազմաբազան», «մենք պէտք է կենտրոնանք Արեւմուտքի վրայ» լոզունգներով: Մենք գիտենք, ինչպէս է Փաշինեանը եկել իշխանութեան»,- յայտարարել է Զատուլինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։