Հա

Քաղաքական

03/03/2021 - 12:15

«Կառավարիչների խորհուրդը պէտք է հնարաւորութեան տայ դիւանագիտութեանը». Ուլեանով

Վիեննայում տեղակայւած միջազգային կառոյցների մօտ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչնչերի խորհրդին յորդորել է հնարաւորութիւն տալ դիւանագիտութեանը:

«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կառոյցների մօտ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչնչերի խորհրդին յորդորել է հնարաւորութիւն տալ դիւանագիտութեանը:

Twitter-ի իր միկրոբլոգում ռուս աւագ դիւանագէտն անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի միջուկային ծրագրին վերաբերեալ նախատեսւող քննարկումներին. «Կառավարիչների խորհրդին իր ընթացիկ նիստերում լուրջ մարտահրաւէր է սպասւում: Նրանք կարող են նպաստել միջուկային զէնքի չտարածմանը եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի ամրապնդմանը, կամ կարող են որոշել չհակադրւել բարձր ռիսկայնութիւն պարունակող քաղաքական որոշումներին: Որոշումը նրանցն է:

Խուսափէ՛ք հապճեպ գործողութիւններից, եթէ չէք ցանկանում պատասխանատւութիւն կրել միջազգային ճգնաժամի համար: Հնարաւորութիւն տւէ՛ք դիւանագիտութեանը»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։