Թուրքիան կը շարունակի վստահօրէն շարժւել դէպի լիովին անկախ պաշտպանական արդիւնաբերութիւն ներքին համակարգերի եւ տեխնոլոգիաների նախագծման, զարգացման ու արտադրութեան մէջ վճռական քայլերի միջոցով:
«alikonline.ir» - Թուրքիան կը շարունակի վստահօրէն շարժւել դէպի լիովին անկախ պաշտպանական արդիւնաբերութիւն ներքին համակարգերի եւ տեխնոլոգիաների նախագծման, զարգացման ու արտադրութեան մէջ վճռական քայլերի միջոցով: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ ասւում է Անկարայում անցկացւած՝ երկրի պաշտպանական արդիւնաբերութեան գործադիր կոմիտէի նիստի մասին՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան մէջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկւել են երկրի զինւած ուժերը նոր սպառազինական համակարգերով զինելու խնդիրները:
«Դրա շրջանակներում տարբեր ծրագրեր են յստակեցւել կապի եւ տեղեկատւական համակարգերի, զինամթերքի եւ հրթիռների, տարբեր հարթակների, արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների համար»,- ասւում է յայտարարութեան մէջ:
Հանդիպման մասնակիցները նշել են նաեւ, որ Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութիւնը «ենթարկւում է ե՛ւ բացայայտ, ե՛ւ ենթադրեալ էմբարգոյի»: