Հա

Քաղաքական

04/03/2021 - 09:40

«Ընթանում են Վաշինգտոն-Թեհրան յարաբերութիւնների վերաձեւաւորման նախապատրաստութիւններ». Շահան Գանտահարեան

Տարածաշրջանային մակարդակով ընթանում են Վաշինգտոն-Թեհրան յարաբերութիւնների վերաձեւաւորման նախապատրաստութիւններ՝ «առաջարկել-ճնշել» ճօճանակային կշռոյթներով։ 

«alikonline.ir» - Տարածաշրջանային մակարդակով ընթանում են Վաշինգտոն-Թեհրան յարաբերութիւնների վերաձեւաւորման նախապատրաստութիւններ՝ «առաջարկել-ճնշել» ճօճանակային կշռոյթներով։ Այս գնահատականը ներկայացրել է քաղաքական վերլուծաբան, Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը՝ պատասխանելով «Արմէնպրես»-ի հարցին, թէ «Միջին Արեւելեան տարածաշրջանում ինչպէ՞ս են բախւում ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը»:

Ըստ Շահան Գանտահարեանի՝ ԱՄՆ-ը համախառն ուղերձներ է յղում Թեհրանին։ «Մի կողմից՝ պետքարտուղարութեան մամուլի խօսնակն ասում է, որ իր պետութիւնը պատրաստ է մասնակցել կառուցողական դիւանագիտութեամբ միջուկային ծրագրի բանակցութիւնների վերսկսման գործընթացին։ Դրան զուգահեռ՝ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը հարցականներ է ստեղծում՝ Օմանի ծոցում իսրայէլեան նաւի դէմ իրականացւած յարձակման իրանեան ձեռագրի հաւանականութեան շուրջ»,- նշել է նա։ 

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ մինչ Իրանը ներկայ պահը յարմար չի նկատում բանակցութիւնների վերսկսման համար, Վաշինգտոնը բանակցային դուռը վերաբացելու հեռանկարի մասին ակնարկներ է անում։ «Այս հարթութեան վրայ կան նաեւ անուղղակի ուղերձներ եւ քայլեր՝ երրորդ տարածքների վրայ գրանցւող։ Սիրիայում իրանեան ռազմական յենակէտեր են հրթիռակոծւում, եւ դրան հակառակ ուղղութեամբ լարւում են ԱՄՆ-Սաուդական Արաբիա յարաբերութիւնները, ինչը դարձեալ միջնորդաւորւած ուղերձ է Թեհրանին»,- ընդգծել է Շահան Գանտահարեանը։ 

Անդրադառնալով Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ յարաբերութիւններում Լիբանանի դերին՝ նա պարզաբանել է, որ Լիբանանում շարունակում է ահագնանալ ֆինանսատնտեսական շրջափակումը, որը սերտօրէն առնչւում է Վաշինգտոնի նախապայմանային վարքագծի հետ։ «Լիբանանում սեղմում են իրանեան ազդեցութեան գօտիները»,- նշել է քաղաքական վերլուծաբանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։